Քրոս սպորտային համալիրի մասին

Մարզվելը մեր սպորտային համալիրում`  առողջության, գեղեցիկ մարմնի, կարգավորված նյութափոխանակության  և պարզապես լավ տրամադրության գրավականն է: Գեղեցկությունն ու առողջությունը, վստահությունը սեփական ուժերի մեջ  թույլ են տալիս ավելի հեշտ լուծել խնդիրները և ձեռք բերել նոր ընկերներ:


“Cross” սպորտային համալիրում ներկայացված է առողջավերականգնողական և սպորտային ծառայությունների լայն տեսականի: Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր նախընտրելի մարզաձևը: Այստեղ անցկացվում են անհատական և խմբակային մարզումներ մեծերի և երեխաների, սահմանափակ հնարավորություններով անձանց համար:


“Cross” սպորտային համալիրի աշխատանքային ժամերն են 07:00 – 22:00 շաբաթվա բոլոր օրերին: Սպորտային համալիրում առկա են բացօթյա և ծածկած լողավազաններ (25×14), ֆիննական շոգեբաղնիք, պրոֆեսիոնալ վոլեյբոլի և բասկետբոլի խաղասրահ՝ բարձրորակ մանրահատակով, մարզասրահ՝ հագեցած ժամանակակից մարզասարքերով, սեղանի թենիսի սրահ, թենիսի 2 խաղահրապարակներ, մարզադահլիճ, որտեղ անցկացվում են խմբակային մարզումներ:

Մենք կապահովենք Ձեզ համար որակ և հարմարավետություն՝ թողնելով Ձեզ միայն վայելել այն ժամանակը, որ կանցկացնեք մեզ մոտ:

Կարդալ ավելին
Նորություններ

Սեղանի Թենիսի Մրցաշար

Սեղանի Թենիսի Մրցաշար

Քրոս սպորտային համալիրում փետրվարի 7-ին տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար, որտեղ հանդես եկան համալիրի հաճախորդները: Ի սրտե շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հատկապես հաղթողներին:

Տղաների խումբ
Մրցաշարի հաղթող՝ Խայդագին Օլեգ
Կանանց խումբ
Մրցաշարի հաղթող՝ Սարգսյան Էլեն

Կարդալ ավելին

Բադմինտոն

Բադմինտոն

Ժամանակին գրեթե ցանկացած  բակում  կարող էինք լսել բադմինտոնի  վալանի արտահայտիչ ձայնը: Այդ սպորտաձևը հայտնի է մինչ այժմ,  քանի որ սիրողական խաղի համար շատ բան հարկավոր չէ,  իսկ խաղի աքսեսուարները  բավականին մատչելի են: Ուրախ ենք տեղեկացնել  որ ‘’Cross’’ սպորտային համալիրում ձեզ համար պատրաստ են  բոլոր հարմարանքները` Բադմինտոնով մարզվելու համար:


Կարդալ ավելին