Նորություններ

Բադմինտոն

Ժամանակին գրեթե ցանկացած  բակում  կարող էինք լսել բադմինտոնի  վալանի արտահայտիչ ձայնը: Այդ սպորտաձևը հայտնի է մինչ այժմ,  քանի որ սիրողական խաղի համար շատ բան հարկավոր չէ,  իսկ խաղի աքսեսուարները  բավականին մատչելի են: Ուրախ ենք տեղեկացնել,  որ «Քրոսս» սպորտային համալիրում ձեզ համար պատրաստ են  բոլոր հարմարանքները` Բադմինտոնով մարզվելու համար:

Ինչո՞վ է օգտակար  Բադմինտոնը

Բադմինտոնն այն բացառիկ մարզաձևերից է, որ տալիս է լիովին կարդիո աշխատանք: Դրա շնորհիվ հասարակ բակային խաղը դառնում է շատ օգտակար, քանի որ նման  մարզումները երկարացնում են կյանքը և նվազեցնում են  ժամանակից շուտ մահվան ռիսկը:

Բացի այդ, նման կարդիո մարզումները օգտակար են  այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են  նիհարել:

Խաղի ժամանակ աշխատում է գրեթե ողջ մարմինը, իսկ խաղացողը մարզում է ոչ միայն խոշոր մկանային միացությունները, այլ նաև  ամրապնդում է ոսկորները:

Նաև բադմինտոնը մարզում է շարժման կորդինացիան և աչքաչափը: Այս մարզաձևը կարելի է կոչել տեսողության վարժանք: Հետևելը վալանին հանում է աչքերի լարվածությունը` երկարատև համակարգչային աշխատանքներից:

Խաղից օպտիմալ հաճույք ստանալու համար անհրաժեշտ է խաղին հատկացնել օրեկան 30 րոպե: