«Քրոսս» սպորտային համալիրի մասին

Մարզվելը մեր սպորտային համալիրում`  առողջության, գեղեցիկ մարմնի, կարգավորված նյութափոխանակության  և պարզապես լավ տրամադրության գրավականն է: Գեղեցկությունն ու առողջությունը, վստահությունը սեփական ուժերի մեջ  թույլ են տալիս ավելի հեշտ լուծել խնդիրները և ձեռք բերել նոր ընկերներ :


“Քրոսս” սպորտային համալիրում ներկայացված է առողջավերականգնողական և սպորտային ծառայությունների լայն տեսականի: Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր նախընտրելի մարզաձևը: Այստեղ անցկացվում են անհատական և խմբակային մարզումներ մեծերի և երեխաների, սահմանափակ հնարավորություններով անձանց համար
 Քրոսս սպորտային համալիրի աշխատանքային ժամերն են 07:00 – 22:00 շաբաթվա բոլոր օրերին: Սպորտային համալիրում առկա են բացօթյա և ծածկած լողավազաններ (25×14), ֆիննական շոգեբաղնիք, պրոֆեսիոնալ վոլեյբոլի և բասկետբոլի խաղասրահ՝ բարձրորակ մանրահատակով, մարզասրահ՝ հագեցած ժամանակակից մարզասարքերով, սեղանի թենիսի սրահ, թենիսի 2 խաղահրապարակներ, մարզադահլիճ, որտեղ անցկացվում են խմբակային մարզումներ:

Մենք կապահովենք Ձեզ համար որակ և հարմարավետություն՝ թողնելով Ձեզ միայն վայելել այն ժամանակը, որ կանցկացնեք մեզ մոտ: