Հիդրոմերսում

Հիդրոմերսումը ջրային շթի միջոցով կատարվող մերսումն է: Ջրի օպտիմալ ջերմաստիճանն ապահովում է մկանների մաքսիմալ թուլացումը: Վիբրացիոն մերսող շիթը ջրի մեջ թուլացած մկանների վրա թողնում է խորը և անցավ մեխանիկական, ջերմային ազդեցություն, իսկ ծովային ու հանքային ջրի օգտագործման դեպքում՝ նաև քիմիական ազդեցություն:

Հիդրոմերսման ազդեցությունը

Հիդրոմերսումը բարենպաստ ազդեցություն ունի անձի հոգեկան-հուզական վիճակի վրա, անցկացնում է լարվածությունն ու հոգնածությունը, արդյունավետորեն ազատում է դեպրեսիոն և սթրեսային վիճակից: Խորը ռելաքսացիայի արդյունքում գլխուղեղն ուժեղացնում է էնդոֆրինների (ուրախության և հաճույքի հորմոնների) սինթեզը:  Դրանք էլ խաղաղության և հանգստության երանելի զգացում են առաջացնում, վերականգնում են ուժերը և կարգավրում քունը:
Հիդրոմերսումը բարելավում է արյան և ավշային շրջանառությունը, նյութափոխականությունը, արագացնում է բորբոքային օջախների ներծծումը: Հիդրոմերսումը, ինչպես մյուս բուժական պրոցեդուրաները, պետք է ընդունել կուրսերով՝ համապատասխան դրական արդյունք ստանալու համար:

Պրոցեդուրաների տեսակները

Լոգանքներ

«Նեպտուն» – ծովային աղով

Ծովային աղով լոգանքի ընդունումը բարելավում է ընդհանուր ինքնազգացողությունը: Այս լոգանքը բուժիչ ազդեցություն է ունենում հետևյալ հիվանդությունների դեպքում՝ հոդերի, հենաշարժողական համակարգի հիվանդություններ (արթրիտ, վնասվածքներ, ռադիկուլիտ, օստեոխոնդրոզ): Ծովային աղով լոգանքները կիրառվում են մաշկային հիվանդությունների համապարփակ բուժման մեջ՝ դերմատիտ, մաշկային ցան, փսորիազ, էկզեմա: Ամրապնդվում է նյարդային համակարգը, բարձրանում է աշխատունակությունը, թուլանում է մկանային լարվածությունը և հեռացնում է հոգնածությունը:

«Զմրուխտ» – փշատերևային (խվոյայի)

Փշատերևային լոգանքները մարդու օրգանիզմի վրա ունենում են հանգստացնող ազդեցություն: Այս լոգանքներն ամրապնդում են օրգանիզմի պաշտպանական ուժերը, բարձրացնում են իմունիտետը, բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի և կենտրոնական նյարդային համակարգի վրա: Թուրմը քրտնաբեր և օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերման հիանալի միջոց է: Բացի դա՝ նմանատիպ լոգանքները, հատկապես փշատերևային թուրմ խմելու հետ միասին, նպաստում են քաշի նվազմանը, օրգանիզմից դուրս են բերում թունավոր նյութերը, տոքսինները և ռադիոնուկլիդները:

«Նեֆերտիտի» – յոդաբրոմացված

Յոդաբրոմացված լոգանքների բուժիչ ազդեցությունը բնութագրվում է օրգանիզմի վրա յոդի և բրոմի իոնների ազդեցությամբ: Այս նյութերն ունակ են ազդեցություն գործել այս կամ այն ներքին գործընթացների վրա՝ նույնիսկ փոքր քանակությամբ կիրառելու դեպքում: Մեկ պրոցեդուրայի ընթացքում մարդու օրգանիզմը ներծծում է շուրջ 300 մկգ բրոմ և 150 մկգ յոդ:

Այս նյութերի իոններն ունակ են կուտակվելու վահանագեղձի մեջ՝ վերականգնելով յոդի հավասարակշռությունը և բարելավելով հորմոնների արտադրանքը: Դրանք բարենպաստ ազդեցություն են ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա, մասնակցում են նյութափոխանակության գործընթացի մեջ: Իոնները նախ կուտակվում են մաշկի տակ, ապա տարածվում են օրգանիզմում՝ արյան միջոցով անցնելով դեպի օրգաններ և հյուսվածքներ, վերականգնելով խախտված հավասարակշռությունը:

«Լյուդովիկ» – ջրապտույտով (ջակուզի)

Այս լոգանքները բավականին նման են մերսմանը՝ մարդու օրգանիզմի վրա իրենց ունեցած ֆիզիոլոգիական ներգործությամբ և բուժիչ ազդեցությամբ: Այստեղ կարևոր դերակատարություն ունեն մեխանիկական և ջերմային գործոնները: Մեխանիկական ներգործությունը բարելավում է արյան շրջանառությունը և ավշային հոսքը, նյութափոխանակությունը և միկրոշրջանառությունը: Ընդ որում նյարդային վերջավորությունների զգայունության փոփոխություն է տեղի ունենում, բարելավվում է երակների տոնուսը և արյան երակային հոսքը, նվազում են հյուսվածքների այտուցները:

Ջրապտույտով (ջակուզի) լոգանքներն ունեն ներծծող, ցավազրկող և տրոֆիկական ազդեցություն օրգանների և հյուսվածքների վրա:

«Սպիտակ վարդ» – մարգարտե

Մարգարտե լոգանքների ընդունումը խորհուրդ է տրվում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, քանի որ դրանք նվազեցնում են դյուրագրգռությունը, նյարդային համակարգի վրա ունենում են հանգստացնող ազդեցություն, նվազեցնում են ցավային զգացողությունները և վերականգնում են մկանների գործունեության նյարդային կարգավորումը: Բացի դա, մարգարտե լոգանքների ներգործող գործոններն առաջացնում են մազանոթների լայնացում և, որպես հետևանք, բարելավում են արյան շրջանառությունն օրգաններում և հյուսվածքներում: Ընդ որում, նվազում է զարկերակային ճնշումը և բարելավվում է սրտի աշխատանքը: Այդպիսով սրտի ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազում է:

«Աֆրոդիտա» – 4-խցիկային

4-խցիկային լոգանքը նախատեսված է միաժամանակ բոլոր վերջույթների ջրաբուժական պրոցեդուրաների անցկացման համար: Լոգանքի ընթացքում գալվանական հոսանք է անցնում ջրի միջով, ինչն առաջացնում է հյուսվածքների բևեռացում և օրգանիզմի նյարդահումորալ ռեակցիա: Գալվանական 4-խցիկային լոգանքը կիրառվում է քրոնիկական բորբոքային ախտահարումների և հենաշարժողական համակարգի դիստրոֆիկ փոփոխությունների բուժման մեջ,վերջույթների անդամալուծության, ռևմատիզմի որոշ տեսակների, վազանևրոզների, հետվնասվածքային վիճակի, անհանգիստ ոտքերի համախտանիշի, ցնցումների և վերջույթների մկանների տոնուսի նվազելու դեպքում:

Ստորջրյա ցնցուղ-մերսում/ջրամերսում

Ստորջրյա ցնցուղ-մերսումն արագացնում է շարժողական գործառույթների վերականգնումը, բարելավում է հոդերի շարժունակությունը, նպաստում է անոթների պատերի ամրապնդմանը, նվազեցնում է անդրադարձային դյուրագրգռությունը, հեռացնում է ցավերը, մեծացնում է արյան հոսքը դեպի բջիջներ և հյուսվածքներ, հեռացնում է հեղուկի ավելցուկները, ուռուցքները, արագացնում է արյան զեղումների ներծծումը, մաշկն ակտիվորեն հագենում է թթվածքնով, բարձրանում է մաշկի տոնուսը և մեծանում է սնուցող նյութերի ներթափանցումը, բարելավվում է մաշկային ծածկույթների կառուցվածքը և առաձգականությունը, բարենպաստ ազդեցություն է գործում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, նպաստում է կենսուրախությանն ու լավ տրամադրությանը: