Շոգեբաղնիք

Ժամանակակից գովազդը մեզ հաճախ հավատացնում է, որ քրտինքը բացասական երևույթ է: Հեռուստացույցի էկրանին կարելի է տեսնել գովազդային ակցիաներ, որոնք կոչ են անում գնելու տարբեր դեզոդորանտներ: Բնականաբար, շատերը կհամաձայնեն, որ քրտինքի հոտն ընդունելի չէ հասարակական վայրերում: Սակայն պետք է հիշել, որ քրտինքը կարևոր նշանակություն ունի մարդու առողջության համար: 
Քրտնարտադրությունը հանդիսանում է մարդու օրգանիզմի կարևոր գործառույթներից մեկը, ինչպես սննդի ընդունումն ու շնչելը: Տվյալ կենսաբանական  գործընթացը հանդիսանում է մարդու մարմնի ջերմաստիճանի կարգավորման եղանակ՝ ավելորդ ջերմությունից ազատվելու միջոց: Ջերմահեռացումից բացի, քրտնարտադրության միջոցով օրգանիզմից հեռացվում են նաև  կենսաբանական գործընթացների հետևանքով առաջացած ավելորդ նյութերը: Ադ պատճառով էլ մաշկը հաճախ անվանում են «Երրորդ երիկամ»: Օրգանիզմն ազատվում է տարատեսակ տոքսիններից, նյութափափոխանակության տարբեր գործընթացների հետևանքով առաջացած թունավոր նյութերից, որոնցից մեկը միզարտադրությունն է, իսկ մյուսը՝ քրտնարտադրությունը: Երիկամները մաքրում են արյունը ոչ պիտանի նյութերից և ջրի միջոցով հեռացնում են օրգանիզմից: Քրտնագեղձերը արտադրում են  քրտինք, որը բաղկացած է ջրից, աղից, օրգանական միացություններից, մեզի ճարպային բաղադրիչներից և այլ մնացորդներից:

Հետևաբար, հօգուտ Ձեր առողջության, նպատակը պետք է լինի ոչ թե քրտնագեղձերի  ծակոտիները նեղացնելը կամ փակելը, այլ քրտնարտադրությունը բարելավելը:  Ցանկալի է, որ այդ գործընթացը տեղի ունենա վերահսկվող միջավայրում, որը մեկուսացված է ցանկացած վնասակար ազդեցությունից:  

Ի՞նչը  կարող  է  ավելի  լավ  լինել,  եթե ոչ շոգեբաղնիքը, որտեղ առկա է այն ամենն, ինչն անհրաժեշտ է ինտենսիվ քրտնարտադրության համար և  բավական է՝ մարմինը վնասակար նյութերի ազդեցությունից պաշտպանելու համար:
Ավանդական ֆիննական շոգեբաղնիքում ջերմաստիճանը կազմում է շուրջ 180 - 200 աստիճան ըստ Ֆարենհայթի, իսկ ինֆրակարմիր շոգեբաղնիքում՝ 75-135 աստիճան: Դրանք իրենց բնույթով տարբերվում են, սակայն երկուսն էլ արդյունավետ միջոց են հանդիսանում ինտենսիվ քրտնարտադրության համար:  

Բարձր  ջերմաստիճանի  կիրառումն  ունի  մի  շարք  առավելություններ, քանի  որ դրա շնորհիվ օրագնիզմում նվազում է վնասակար նյութերի  և  ծանր  մետաղների (արճիճ, սնդիկ, ցինկ, նիկել, կադմիում) քանակը:
Շոգեբաղնիքում ինտենսիվ քրտնարտադրությունը կարող  է մաքրել  օրգանիզմն այլ միացություններից ևս, ինչպիսիք են  օրինակ՝ նիկոտինը, նատրիումը, ծծմբաթթուն և խոլեստերինը: Արյան շրջանառության բարելավման շնորհիվ շոգեբաղնիքի կանոնավոր  պրոցեդուրաները  նպաստում են  մաշկի  առաձգականության, տոնուսի և մաշկային ծածկույթի բարելավմանը:
Շատ  մասնագետներ  պնդում են, որ  շոգեբաղնիքը  կարող է նաև ցելյուլիտի բուժման մեջ կիրառվել:
Ամեն դեպքում անհրաժեշտ է հետևողական և պատասխանատու մոտեցում կիրառել։  Դուք  պետք  է  տեղյակ լինեք Ձեր  առողջությանը վերաբերող բոլոր հարցերի և խնդիրների մասին: Համոզվելու համար, որ շոգեբաղնիքի պրոցեդուրաները Ձեզ հակացուցված չեն, նախ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: